ՑԱԽԱԼ-ը հայտարարել է «Հեզբոլլահի» հատուկ գումարտակի հրամանատարին ոչնչացնելու մասին
Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի հրամանատարին: Այս մասին ասված է Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում:
«Սուր քաղաքի շրջանում Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Հուսեյն Իբրահիմ Քասեբին՝ «Հեզբոլլահի» կազմում գործող «Ռադվան» ուժերի հրամանատարին», -ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելալիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Իսրայելական բանակն ու լիբանանյան «Հզբոլլահ» շիա շարժման մարտիկները սահմանի երկայնքով ամեն օր գնդակոծում են միմյանց դիրքերը։