հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում «զգալի ցամաքային գործողության» նախապատրաստությունն ավարտելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում «զգալի ցամաքային գործողության» նախապատրաստությունն ավարտելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտարարել է, որ ավարտում է Գազայի հատվածում ՛՛զգալի ցամաքային գործողության՛՛ նախապատրաստական ​​աշխատանքները, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը պատրաստվում է ՛՛ընդլայնել հարձակումը՛՛՝ իրականացնելով ՛՛հարձակողական օպերատիվ պլանների լայն շրջանակ», որը ներառում է ՛՛համատեղ և համակարգված հարձակում օդից, ծովից և ցամաքից՛՛:

Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ դադարեցնում է հարյուր հազարավոր պահեստազորի կոչը, քանի որ նյութատեխնիկական ապահովման վարչությունն աշխատում է զորքերին տրամադրել բոլոր այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ կլինեն ցամաքային հարձակման համար:

՛՛Իսրայելական բանակի գումարտակները և զինվորները տեղակայված են ամբողջ երկրում և պատրաստ են մեծացնել պատրաստակամությունը պատերազմի հաջորդ փուլերին՝ շեշտը դնելով նշանակալի ցամաքային գործողությունների վրա՛՛-ասված է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ:

  • Կիսվել: