երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
ՑԱԽԱԼ-ը հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի մահը

ՑԱԽԱԼ-ը հաստատել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի մահը

Իսրայելական բանակը` ՑԱԽԱԼ-ը, և Ընդհանուր անվտանգության ծառայություն «Շին Բեթը» հաստատել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի մահը: Այս մասին տեղեկացնում են իսրայելական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ ուսումնասիրում է այն հավանականությունը, որ Գազայում վերջերս զորքերի կողմից սպանված երեք զինյալներից մեկը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարն է:

Ըստ լրատվամիջոցների՝ ակնկալվում է, որ ինքնությունը հաստատելու համար մի քանի ժամ կպահանջվի, և դիակը, որը կարող է լինել Սինվարինը, ԴՆԹ թեստավորման կհանձնվի:

  • Կիսվել: