չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ն ահազանգում է՝ ՀԱՄԱՍ-ը Գազայի հյուսիսում խախտել է հրադադարը

ՑԱԽԱԼ-ն ահազանգում է՝ ՀԱՄԱՍ-ը Գազայի հյուսիսում խախտել է հրադադարը

Առնվազն երեք պայթուցիկ սարքեր են գործի դրվել երկու տարբեր վայրերում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի դիրքերի անմիջական հարևանությամբ՝ խախտելով հրադադարը: Այս մասին ասված է ՑԱԽԱԼ-ի թվիթերյան էջում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքս՛՛-ը:

Նշվում է, որ տեղերից մեկում ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը, և Իսրայելի կողմը պատասխան կրակ է բացել:

՛՛Միջադեպի ընթացքում թեթև վիրավորվել են մի քանի զինվորներ՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ նախօրեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը երկարաձգվել էր ևս երկու օրով: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագրում, որը հաստատվել է Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, հրադադարի առավելագույն ժամկետը 10 օր է, որի ընթացքում Իսրայելը ազատ կարձակի 300 բանտարկյալի: Ըստ այդմ, ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները, ազատ են արձակվել 50 իսրայելցիներ և 150 պաղեստինցիներ:

  • Կիսվել: