ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը․ լրատվամիջոցներ

Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը․ լրատվամիջոցներ

Բրյուսելում տեղի է ունեցել Հունաստանի վարչապետի դիվանագիտական գրասենյակի տնօրեն Աննա-Մարիա Բուրայի և Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընի գաղտնի հանդիպումը, հայտնում է newsbreak.gr պարտալը։

«Ուրբաթ Իբրահիմ Քալընը և Աննա-Մարիա Բուրան հանդիպել են Բրյուսելում խիստ գաղտնիության պայմաններում։ Նրանք խոսել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդական ի ներկայությամբ»,–գրում է պարբերականը՝ նշելով, որ հանդիպումը, չնայած լարվածության ու սպառնալիքների կտրուկ աճին, այնուամենայնիվ կայացել է:

«Բանակցություններն անցկացվել են Եվրամիությունում Գերմանիայի պատվիրակության գրասենյակում բաց օրակարգով և առանց որևէ նախապայմանի, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը կարողանա ուսումնասիրել երկկողմ հարաբերությունները վերսկսելու մյուս կողմի մտադրությունները: Դրանց մասնակցել է Օլաֆ Շոլցի դիվանագիտական հարցերով խորհրդական և Աթենքում Գերմանիայի նախկին դեսպան Յենս Փլյոտները»,- նշված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: