ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բրյանսկում ահաբեկչությունը կազմակերպել է «Ռուսական կամավորական կորպուսի» հիմնադիրը. ՌԴ ԱԴԾ

Բրյանսկում ահաբեկչությունը կազմակերպել է «Ռուսական կամավորական կորպուսի» հիմնադիրը. ՌԴ ԱԴԾ

ՌԴ ԱԴԾ-ում հայտարարել են, որ «Ռուսական կամավորական կորպուս»  կազմակերպության հիմնադիր եւ ղեկավարներից մեկը՝ Դենիս Կապուստինը, մարտի 2-ին Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Չնայած համացանցում արված հայտարարություններին, թե «չեն կռվում քաղաքացիական անձանց դեմ եւ չեն սպանում անզեն մարդկանց», ահաբեկիչները սպանել են երկու խաղաղ բնակչի, երկուսին վիրավորել, այդ թվում՝ երեխայի, ինչպես նաեւ զբաղվել են կողոպուտով»,-նշել է ԱԴԾ-ն։

Բացի այդ, հատուկ ծառայություններում ընդգծել են, որ հանցագործները «թալանել են տեղի բնակիչներին, այնուհետեւ փակել են նրանց տներից մեկում, ականապատել եւ պայթեցրել քաղաքացիական կենսապահովման օբյեկտները»։

  • Կիսվել: