Ուկրաինայի ԶՈւ-ն Բրյանսկի մարզում հարձակվել է շտապօգնության մեքենայի վրա․ կան վիրшվորներ
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բրյանսկի մարզում շտապօգնության մեքենայի վրա: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։
Նա նշել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են բուժակը, վարորդը և բուժքույրը։
Նահանգապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, վարորդը և բուժակը հոսպիտալացվել են, իսկ բուժքույրը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և նշանակվել է ամբուլատոր բուժում։



