հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բրիտանիայի ԳՇ ղեկավարն ու ԱԳ նախարարը ներառվել են ռուսական «սև ցուցակում». Զախարովա

Բրիտանիայի ԳՇ ղեկավարն ու ԱԳ նախարարը ներառվել են ռուսական «սև ցուցակում». Զախարովա

եծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին և գլխավոր շտաբի պետ Պատրիկ Սանդերը ներառվել են ռուսական «սև ցուցակում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հակառուսական քաղաքականության շարունակման պատճառով ընթացիկ տարվա հունվարին որոշվել է ռուսական «սև ցուցակում» ընդգրկել Բրիտանիայի նախարարությունների մի շարք անդամների, ուժային կառույցների և Միացյալ Թագավորության լրագրողական կորպուսի ներկայացուցիչների»,– ասված է մեկնաբանությունում։
Նրանց թվում են բրիտանական զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավարության և կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ներկայացուցիչները։
«Նպատակահարմար չենք համարում հրապարակել մեր որոշման նոր ֆիգուրանտների ամբողջական ցանկը, առավել ևս, որ Լոնդոնի իշխանությունները հասկանում են, թե ում մասին է խոսքը»,– նշել է Զախարովան։
Նշվում է միայն, որ ցանկում են հայտնվել նաև շրջանների սոցիալ–տնտեսական զարգացման, բնակարանային ապահովման, համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերի նախարար Մայքլ Գոուվը և Լանկաստերի Դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը։

  • Կիսվել: