չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բրիտանացի զինվորները պատասխանատվության կենթարկվեն դասալքության համար, եթե գնան Ուկրաինա. Ուոլես

Բրիտանացի զինվորները պատասխանատվության կենթարկվեն դասալքության համար, եթե գնան Ուկրաինա. Ուոլես

Բրիտանացի զինվորները կարող են պատասխանատվության ենթարկվել դասալքության համար, եթե գնան Ուկրաինա։ Այս մասին, ելույթ ունենալով Համայնքների պալատում, ասել է երկրի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, տեղեկացնում է AP-ն:

Նշվում է, որ Ուոլեսն ընդգծել է, որ այն զինծառայողները, որոնք արդեն եղել են ռազմական գործողությունների գոտում, վերադառնալուց հետո ռազմական տրիբունալի առջեւ կկանգնեն:

Ուոլեսն ասել է նաեւ, որ ցանկացած ծառայող, որը կմեկնի Ուկրաինա, ՛՛՛կխախտի օրենքը եւ վերադառնալուց հետո պատասխանատվության կենթարկվի ինքնակամ բացակայության կամ դասալքության համար՛՛։ Ինչ վերաբերում է մյուս բրիտանացիներին, նա ասել է, որ ՛՛մենք կտրականապես խորհուրդ չենք տալիս նրանց միանալ այդ ուժերին՛՛ Ուկրաինայում:

  • Կիսվել: