երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բրազիլիայում հավաքականի պարտությունից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել. հրազենի կրառման հետևանքով զոհվել է 17-ամյա աղջիկ

Բրազիլիայում հավաքականի պարտությունից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել. հրազենի կրառման հետևանքով զոհվել է 17-ամյա աղջիկ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկ քառորդում խորվաթների հետ խաղում բրազիլացիների կրած պարտությունից հետո Բրազիլիայում հանցագործություն է տեղի ունեցել, տեղեկացնում է rsport.ria.ru-ն:

Սան Պաուլո նահանգի Բարետուշ ավանում առևտրի կենտրոնի սննդի բաժնում ծագել է վեճ, որը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:Վիճաբանության մասնակիցներից մի քանիսը հրազեն են կիրառել, զոհվել է 17-ամյա երիտասարդ աղջիկ, իսկ նրա ընկերուհին թոքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կրակ բացած մարդիկ ավտոմեքենայով փախուստի են դիմել: Վեճի ստույգ պատճառները հայտնի չեն, բայց այն ծագել է անմիջապես խաղի ավարտից հետո: Ոստիկանները որոնում են հանցագործներին:

  • Կիսվել: