չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բորելը Իսրայելին կոչ է արել ՄԱԿ-ին Գազայի բնակչությանն աջակցելու հնարավորություն տալ

Բորելը Իսրայելին կոչ է արել ՄԱԿ-ին Գազայի բնակչությանն աջակցելու հնարավորություն տալ

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելին կոչ է արել ՄԱԿ գործակալություններին Գազայի հատվածի բնակչությանն աջակցելու հնարավորություն տալ։

«Ես նաեւ կոչ եմ անում Իսրայելին ՄԱԿ բոլոր գործակալություններին, ներառյալ նրանց մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի գծով մշտական համակարգողին եւ հատուկ համակարգողի տեղակալին՝ Լին Հասթինգսին, Գազայի բնակիչներին շտապ աջակցություն ցուցաբերելու հնարավորություն տալ»,- գրել է նա X սոցանցի իր էջում։

Բորելը խնդրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԵՄ անդամներին եւ համախոհ գործընկերներին աջակցել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հումանիտար կոլապսի կանխման համար։

  • Կիսվել: