հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բորելն առաջարկում է դադարեցնել ԵՄ երկխոսությունն Իսրայելի հետ

Բորելն առաջարկում է դադարեցնել ԵՄ երկխոսությունն Իսրայելի հետ

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջարկել է պաշտոնապես դադարեցնել քաղաքական երկխոսությունն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումների պատճառով, տեղեկացնում է Euronews-ը:

Նշվում է, որ Բորելի առաջարկը հիմնված է ԵՄ-Իսրայել Ասոցացման համաձայնագրի վրա, որը պարունակում է իրավաբանորեն պարտադիր դրույթներ մարդու իրավունքների վերաբերյալ։ Այն պաշտոնապես կներկայացվի երկուշաբթի՝ Բրյուսելում արտգործնախարարների հավաքի ժամանակ:

Քաղաքական երկխոսության դադարեցումը կախված է անդամ երկրների միաձայնությունից:

  • Կիսվել: