շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
«Բոլորս միավորված ենք խաղաղության հասնելու ցանկության մեջ». Մակրոն

«Բոլորս միավորված ենք խաղաղության հասնելու ցանկության մեջ». Մակրոն

Նախօրեին Ելիսեյան պալատում հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի, ամերիկյան պատվիրակության (Մարկո Ռուբիո, Սթիվ Ուիթքոֆֆ, Մորգան Օրթագուս, Քիթ Քելլոգ), ուկրաինական պատվիրակության (Անդրեյ Երմակ, Անդրեյ Սիբիգա, Ռուստեմ Ումերով), ՄՄիացյալ Թագավորթյան ներկայացուցիչների (Դեյվիդ Լամի, Ջոնաթան Փաուել) և Գերմանիայից՝ Յենս Պլյոթների հետ։

Հանդիպումից հետո Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ.

«Բոլորս հստակ միավորված ենք խաղաղության հասնելու ցանկության մեջ։ Սկսած առաջին պահից՝ մենք աջակցել ենք նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին՝ որքան հնարավոր է շուտ ավարտել Ուկրաինայում պատերազմը։ Սա ցույց է տալիս Եվրոպայի ուժեղ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ սերտ համագործակցելու ԱՄՆ-ի հետ։

Այսօր մենք վարեցինք դրական և կառուցողական քննարկում՝ թե ինչպես կարելի է հասնել ինչպես հրադադարի, այնպես էլ համապարփակ և կայուն խաղաղության։

Հանդիպումներից առաջ և հետո զրուցել եմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ համակարգված գործողությունները ապահովելու համար։

Քննարկումները կշարունակվեն հաջորդ շաբաթ Լոնդոնում», - նշել է Մակրոնը։

  • Կիսվել: