շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Բլինքենը ժամանել է Թուրքիա՝ Էրդողանի հետ քննարկելու Սիրիայի հարցը

Բլինքենը ժամանել է Թուրքիա՝ Էրդողանի հետ քննարկելու Սիրիայի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Անկարա վայրէջք կատարելուց հետո անմիջապես մեկնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների, հայտնում է Ֆրանսպրեսի թղթակիցը:

Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 20:14-ին (17:14-ին՝ ըստ Գրինվիչի):

Ինչպես հաղորդվում է՝ Բլինքենն անմիջապես մեկնել է Անկարայի Էսենբողա օդանավակայան՝ «VIP սրահում» Էրդողանի հետ քննարկելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալման հետևանքները:

«Սպասվում է, որ Թուրքիան մեծապես կկենտրոնանա իր անվտանգության մտահոգությունների վրա՝ Սիրիայում տիրող անկարգություններից հետո, որտեղ Անկարան պայքարում է Վաշինգտոնի աջակցությունը վայելող «Իսլամական պետության» (ԻՊ) ջիհադիստների դեմ պայքարում առանցքային դերակատար քրդերի գլխավորած ուժերի դեմ »,-գրում է Ֆրանսպրեսը:

 

  • Կիսվել: