կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը կասկածի տակ է դրել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին

ԱՄՆ պետքարտուղարը կասկածի տակ է դրել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին

ԱՄՆ պետքարտուղարը կասկածի տակ է դրել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ուկրաինա ներխուժումից հետո։ Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի խորհրդին ուղղված տեսաուղերձում Մոսկվայի գործողությունները հարեւան պետության տարածքում մարդու իրավունքների սարսափելի խախտում է անվանել, հաղորդում է  «Ռադիո Սվոբոդա»-ն:

Պետդեպի ղեկավարն ասել է, որ համաշխարհային հանրությունը պետք է կոչ անի Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները հարեւան երկրում։

Միջոցառմանը տեսակապի միջոցով մասնակցում էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Իր ելույթում նա նշել է, որ Ռուսաստանն անփոփոխ հարգանքով է վերաբերվում ուկրաինացի ժողովրդին եւ մտադիր չէ ոտնահարել նրա շահերը։ Կրեմլի գործողությունները հարեւան պետության դեմ նա «իշխանությունն ապօրինաբար զավթած ժամանակավորների՝ ուկրաինացի ժողովրդի հիմնարար շահերը դավաճանելու եւ, որպես իր գոյության իմաստ, ի շահ Արեւմուտքին իրենց երկիրը «հակա Ռուսաստանի» վերածելու փորձերին»  վերջ տալ է անվանել։

  • Կիսվել: