Բլինքենի հետ հանդիպում կազմակերպելու համար Լավրովը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի նախագահին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 21-ին, Ժնևում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։
Ինչպես հայտնել ենք ՌԴ ԱԳՆ-ից՝ հունվարի 22-ին Ժնևում կայացած՝ Լավրովի և Կասիսի հանդիպման ընթացքում մտքերի կառուցողական փոխանակում է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաև միջազգային մի շարք խնդիրների շուրջ։
՛՛Ռուսական կողմը երախտագիտություն է հայտնել շվեյցարացի գործընկերներին՝ Ժնևում ռուս-ամերիկյան բանակցությունների կազմակերպման հարցում ցուցաբերած օգնության համար՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: