երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի

Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իսրայելում այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանն անդրադարձել է Իրանին: Նա ընդգծել է Միացյալ Նահանգների  «երկաթե» նվիրվածությունն Իսրայելի անվտանգությանը։ ԱՄՆ-ը երբեք չի տատանվել այս դիրքորոշման հարցում երկու երկրների միջև 75-ամյա հարաբերությունների ընթացքում, ասել է նա:

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, Բլինկենն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաձայն է Իսրայելի հետ՝ Իրանի միջուկային զարգացումը կանխելու կարևորության հարցում:

Բլինկենը և Նեթանյահուն հայտարարել են, որ ձգտում էին ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդդեմ Իրանի:

«Միջազգային հանրության մեծ մասը տեսել է Իրանի իրական դեմքը»,- ասել է Նեթանյահուն՝ անդրադառնալով Իսլամական Հանրապետության կողմից ցուցարարներին մահապատժի ենթարկելուն:

«Կարծում եմ, որ ընդհանուր կոնսենսուս կա, որ այս ռեժիմը չպետք է միջուկային զենք ձեռք բերի: Մենք շատ լավ քննարկումներ ենք ունեցել ընդհանուր քաղաքականության ձևավորման, վտանգը կանխելու համար միասին աշխատելու փորձերի շուրջ», - հավելել է նա:

Նեթանյահուն ընդգծել է, որ հրեական պետության քաղաքականությունը «Իսրայելի ուժերի սահմաններում ամեն ինչ անելն է, որպեսզի թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»։

  • Կիսվել: