կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի

Բեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի

Անցյալ տարվա հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելի և Լիբանանի սահմանին տեղի են ունեցել ամենաինտենսիվ կրակահերթերը, հայտնում է Al Jazeera-ն։

Իսրայելական կողմը հայտնել է, որ իրենք առնվազն 80 հարձակում են իրականացրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը պատկանող զենքի օբյեկտների վրա:

Իր հերթին «Հեզբոլլահը» առնվազն 45 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

  • Կիսվել: