ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բեթղեհեմի ելքն ու մուտքը փակել են կորոնավիրուսի պատճառով

Բեթղեհեմի ելքն ու մուտքը փակել են կորոնավիրուսի պատճառով

Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենեթն արգելել է Բեթղեհեմ ելքն ու մուտքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը։ 

Որոշումն ընդունվել է պաշտպանության նախարարությունում կայացած արտահերթ խորհրդակցության ընթացքում։

Տեղեկացնենք, որ Իսրայելում կորորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը  հասել է 17-ի, իսկ  Պաղեստինի առողջապահության նախարարությունը հինգշաբթի ավելի վաղ հայտնել էր Բեթղեհեմի հյուրանոցներից մեկում կորոնավիրուսով վարակման յոթ ենթադրյալ դեպքի մասին։

 

  • Կիսվել: