հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում Թրամփին են առաջադրել, սակայն ընտրությունները ձախողվել են

Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում Թրամփին են առաջադրել, սակայն ընտրությունները ձախողվել են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության 11-րդ փուլում չի կարողացել խոսնակ ընտրել։ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում Ֆլորիդայի նահանգը ներկայացնող հանրապետական ​​Մեթ Հյեցը թեկնածուների ցուցակ է մտցրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Հյեցն ասել է, որ, իր կարծիքով, պետության նախկին ղեկավարը շատ հարմար է Ներկայացուցիչների պալատը ղեկավարելու համար՝ որպես բոլոր հանրապետականներին ներկայացնող ​​թեկնածու։ Նախկին նախագահի օրոք, ինչպես ասել է Հյեցը, «ամերիկյան աշխատավարձերը աճելեն, եւ նոր պատերազմներ չեն սկսվել»: «Ուստի ես առաջադրում եմ նախագահ Թրամփի թեկնածությունը, որովհետեւ մենք պետք է դարձնենք մեր երկիրը կրկին մեծ, եւ նա կարող է սկսել պալատը կրկին մեծ դարձնելով», - ասել է Հյեցը:

ԱՄՆ Սահմանադրությունը հստակ չի նշում, որ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ կարող է դառնալ միայն գործող եւ ընտրված կոնգրեսականը։ Այդուհանդերձ, երկրի պատմության մեջ ոչ մի նախադեպ չի եղել, որ Ներկայացուցիչների պալատի նախագահ դրսից մարդ ընտրվի։ Թրամփի թեկնածության օգտին քվեարկել է միայն մեկ մարդ՝ ինքը՝ Հյեցը։

Բացի նախկին նախագահից, քվեարկության 11-րդ փուլում Քեւին Մաքքարթիին հանրապետականներից մրցակից է եղել Օկլահոմայից կոնգրեսական Քեւին Հերնը, որը ստացել է յոթ ձայն։ Նախկինում առաջադրված Բայրոն Դոնալդսը Ֆլորիդայից, այս անգամ ընդհանրապես առաջադրված չի եղել։ Ձայների մեծամասնությունը տրվել է դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսին՝ 212, ինչը 12-ով ավելի է, քան Մաքքարթիինը։

Սակայն քվեարկության 11-րդ փուլը, ինչպես եւ սպասվում էր, անարդյունք է ավարտվել՝ թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել հավաքել 218 ձայն։ Խոսնակ ընտրելու փորձերը կվերսկսվեն ուրբաթ կեսօրին:

Խոսնակ ընտրելու անհնարինության պատճառով 435 տեղանոց Ներկայացուցիչների պալատը չի կարող կատարել իր գործառույթները. առանց պալատի ընտրված ղեկավարի, նորընտիր կոնգրեսականները չեն կարող պաշտոնապես երդվել, առավել եւս լսումներ անցկացնել, օրենքներ քննարկել կամ Նախագահ Ջո Բայդենի եւ նրա վարչակազմի գործողությունները մանրամասն վերլուծել:

Նոյեմբերի միջանկյալ ընտրություններում հանրապետականները մեծամասնություն են (222-212) ստացել Ներկայացուցիչների պալատում, ինչը նշանակում է, որ Մաքքարթին չի կարող իրեն թույլ տալ կորցնել չորսից ավելի հանրապետականների աջակցությունը, մինչդեռ դեմոկրատները համախմբվել են իրենց թեկնածուի շուրջ:

Կալիֆոռնիայից կոնգրեսական Մաքքարթին, ում թեկնածությունը նախկինում հրապարակայնորեն սատարում էր անձամբ Դոնալդ Թրամփը, ամենաարմատական ​​հանրապետականներին առաջ

  • Կիսվել: