կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Բեռլինը Հորդանանի հետ գործակցությամբ «օդային կամուրջ» կստեղծի՝ Գազային օգնություն հասցնելու համար. Մերց

Բեռլինը Հորդանանի հետ գործակցությամբ «օդային կամուրջ» կստեղծի՝ Գազային օգնություն հասցնելու համար. Մերց

Բեռլինը Հորդանանի հետ գործակցությամբ «օդային կամուրջ» կստեղծի՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Այս մասին անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Նա նշել է, որ կհամակարգեն գործողությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, որոնք նույնպես պատրաստ են «օդային կամուրջ» ապահովել՝ պաղեստինցիներին սնունդ և դեղորայք հասցնելու համար:

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ վերջ տալ Գազայի խաղաղ բնակչության տառապանքներին»,- հավելել է Մերցը։

Նա նաև հայտնել է, որ ԱԽ նիստում քննարկվել է նաև Պաղեստինի Պետության հնարավոր ճանաչման հարցը։ Ըստ Մերցի՝ երկու պետության բանաձևը հակամարտության կարգավորման ամենաարդյունավետ տարբերակն է:

  • Կիսվել: