Բելգորոդի մարզում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով կան զոհ ու վիրավորներ
Բելգորոդի մարզի Բորիսովկա ավանում և Ցերկովնի խուտորում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով մահացել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. «Բորիսովկայի շրջանի Բորիսովկա ավանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ 19-ամյա տղային տեղափոխել են կենտրոնական հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:
Բորիսովկայում տուժած երկրորդ տղամարդն ինքնուրույն դիմել է հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել է ոտքի բեկորային վնասվածք և բարոտրավմա։ Բուժումը կշարունակի ամբուլատոր հիմունքներով»։
Մարզպետը հավելել է, որ Բելգորոդի մարզի Ցերկովնի խուտորի շրջանում ևս մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է բեռնատար մեքենայի վրա FPV դրոնի հարձակման հետևանքով: Տղամարդուն ծանր վիճակում, ականապայթյունային վնասվածքով և բազմաթիվ բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:


