Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. Լուկաշենկո
Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ուզում եմ զգուշացնել մեր հակառակորդներին, մեր մրցակիցներին։ Նրանք, ովքեր դեռ չեն հասկանում, դա անելու կարիք չկա: Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը»,- ասել է նա։
Լուկաշենկոն հուսով է, որ արևմտյան երկրները կհասկանան, որ միակ ճանապարհը բանակցություններն են։