չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բելառուսի դատարանը Նոբելյան մրցանակի դափնեկիր Բելյացկիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման

Բելառուսի դատարանը Նոբելյան մրցանակի դափնեկիր Բելյացկիին դատապարտել է 10 տարվա ազատազրկման

Այսօր Մինսկի Լենինյան շրջանի դատարանը Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Վեսնա» չգրանցված իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկիին մեղավոր է ճանաչել նրան մեղսագրվող հանցագործությունների մեջ և դատապարտել 10 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Վեսնա» կենտրոնի ներկայացուցիչներ Վալենտին Ստեֆանովիչը և Վլադիմիր Լաբկովիչը, որոնք այդ գործով անցնում են Բելյացկիի հետ, դատապարտվել են համապատասխանաբար ինը և յոթ տարվա ազատազրկման։

Բելառուսից դուրս գտնվող Դմիտրի Սոլովյովը, ում գործը քննվել է հատուկ վարույթում, դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Ալես Բելյացկին խաղաղության Նոբելյան մրցանակի Է արժանացել («Մեմորիալ» կազմակերպության և Քաղաքացիական ազատությունների կենտրոնի հետ մեկտեղ) 2022 թվականին:

Նա նաև արժանացել Է արտասահմանյան մի շարք պատվավոր կոչումների և մրցանակների, որոնց թվում՝ Փարիզի պատվավոր քաղաքացի կոչմանը (2012 թ.), Շվեդիայի իրավապաշպան  կազմակերպության «Տարվա քաղաքացիական իրավունքների պաշտպան» մրցանակին (2014 թ.), «Սախարովի անվան մրցանակին» (2020 թ.) և բազմաթիվ այլ մրցանակների ու կոչումների:

  • Կիսվել: