Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իտալիայում իրենց դեսպանության մոտ ինքնաշեն սարք են պայթեցրել
Այսօր Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Իտալիայում իրենց դեսպանության մոտ ինքնաշեն սարքի պայթյունի մասին:
Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Անհայտ դիմակավոր անձինք նախազգուշական միջոցառումներով մոտեցել են բելառուսական դեսպանատանը՝ ձեռքում պահելով չհստակեցված իրեր: Այնուհետև նրանք դա այրել են ու նետել դեսպանության տարածք՛՛:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով զգալի վնաս է հասցվել դեսպանության շենքին, տուժածներ չկան: