շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Բելառուսական ընդդիմության առաջնորդը հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բելառուսական ընդդիմության առաջնորդը հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Այսօր Մինսկի դատարանը հեռակա կարգով 15 տարվա ազատազրկման է դատապարտել բելառուսական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային, հայտնում են բելառուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ նա մեղավոր է ճանաչվել իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպված դավադրությանը մասնակցելու, ծայրահեղական կառույց ստեղծելու և սոցիալական թշնամանք հրահրելու համար։

Նրանից բացի՝ նույն հոդվածներով մեղավոր են ճանաչվել ընդդիմության մի շարք այլ ազդեցիկ գործիչներ, այդ թվում՝ մշակույթի նախկին նախարարը:

  • Կիսվել: