Բայդենը վստահեցնում է՝ Ուկրաինային օգնելու Արևմուտքի գործողությունները վտանգ չեն ներկայացնում ՌԴ-ի համար
Ուկրաինային օգնելու Արևմուտքի գործողությունները վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիևին օգնության հաջորդ փաթեթի հայտարարության ժամանակ, որը կներառի 31 Abrams տանկ։
«Այսօրվա հայտարարությունը հիմնված է ԱՄՆ գլխավորությամբ՝ աշխարհի տարբեր երկրների պատրաստակամության վրա՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իրենց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Դա Ռուսաստանի վրա հարձակման սպառնալիք չէ»,- ասել է Բայդենը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը նույնպես մտադիր է պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրությունը՝ ընդգծելով, որ Կիևին տանկեր մատակարարելու որոշումը Ուկրաինային օգնելու հարցում Արևմուտքի միասնության ևս մեկ ապացույց է։