Բայդենը շնորհավորել է Մաքքարթիին Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Քևին Մաքքարթիին՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նոր նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենն ընդգծել է, որ ամերիկացի ժողովուրդն ակնկալում է, որ իր առաջնորդները կկառավարեն այնպես, որ համաքաղաքացիների կարիքները վեր դասեն ամեն ինչից: Նա նաև նշել է, որ պատրաստ է հնարավորության սահմաններում աշխատել հանրապետականների հետ, և որ եկել է ժամանակը, որ ընտրված մարդիկ կարևոր գործեր անեն երկրի համար։
Կոնգրեսում ընտրությունը տևեց չորս օր. Արդյունքում՝ քվեարկության եզրափակիչ՝ 15-րդ փուլում Մաքքարթին ստացավ 216 ձայն, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հակիմ Ջեֆրիսին՝ 211 կոնգրեսականների աջակցությունը։
ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատի խոսնակի այսքան երկար ընտրությունը առաջինն էր վերջին 100 տարում. 1923 թվականին համապատասխան պաշտոնում ընտրվելու համար պահանջվեց քվեարկության ինը փուլ։ Ամենաերկար ընտրությունները տեղի են ունեցել 1859 թվականին, երբ 44 փուլ անցկացվեց Ներկայացուցիչների պալատի նախագահի ընտրության համար։


