երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բայդենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը

Բայդենը Ռուսաստանը համարում է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը

Ռուսաստանը միջազգային ասպարեզում ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար, իսկ Չինաստանը խոշորագույն մրցակիցն է: Այս հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը: 

«Կարծում եմ, Ամերիկայի համար ամենամեծ սպառնալիքն այս պահին, մեր անվտանգության և միությունների խափանման տեսանկյունից, դա Ռուսաստանն է: Երկրորդ, ես կարծում եմ, որ խոշորագույն մրցակից է Չինաստանը»,- ասել է Բայդենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ինչպիսի մոտեցում կդրսևորի ԱՄՆ-ն, դրանից կախված է՝ կշարունակե՞ն մնալ երկրները «մրցակիցներ, թե դա կվերածվի ավելի լուրջ մրցակցության՝ ուժերի հարաբերակցության առումով»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի երեքին կայանալիք նախագահական ընտրություններում Բայդենը գործող նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցն է:

  • Կիսվել: