երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենը կհանդիպի կենտրոնասիական հինգ պետությունների ղեկավարների հետ. Սալիվան

Բայդենը կհանդիպի կենտրոնասիական հինգ պետությունների ղեկավարների հետ. Սալիվան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Նյու Յորքում հանդիպում անցկացնել կենտրոնասիական հինգ պետությունների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ՝ հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Սա կլինի պատմության մեջ առաջին նախագահական գագաթնաժողովը՝ C5+1 ձևաչափով»,- հավելել է պաշտոնյան:

Նա նաև ընդգծել է, որ գագաթնաժողովի նպատակը այլ երկրների հետ առճակատումը չէ. ԱՄՆ-ը պարզապես ցանկանում է դրական օրակարգ մշակել նշված երկրների հետ:

  • Կիսվել: