հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բայդենն ու Սի Ցզինպինը պայմանավորվել են վերականգնել զինվորականների միջև ուղիղ կապը

Բայդենն ու Սի Ցզինպինը պայմանավորվել են վերականգնել զինվորականների միջև ուղիղ կապը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկու վերականգնել երկու տերությունների զինվորականների միջև վերականգնել ուղիղ կապի ուղիները, հայտնում է CCTV-ն:

Նշվում է, որ  Չինաստանն անջատել է ուղիղ կապի ուղիները այն բանից հետո, երբ անցյալ օգոստոսին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին անսպասելիորեն մեկնել է Թայվան, ինչը զայրացրել է Պեկինին և դրդել լայնածավալ զորավարժություններ կազմակերպել Թայվանի շուրջ՝ նմանակելով կղզի ներխուժումը:

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, որը լրագրողներին խնդրել է անանուն մնալ, հայտնել է, որ Սի Ցզինպինը հանդիպման ժամանակ Բայդենին վստահեցրել է, որ Չինաստանը չի պատրաստվում ներխուժել Թայվան և կնախընտրեր խաղաղ վերամիավորումը, սակայն անմիջապես սկսել է խոսել այն մասին, թե ինչ պայմաններում է հնարավոր ՉԺՀ-ի կողմից ուժի կիրառումը:

  • Կիսվել: