շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բայդենն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Բայդենն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ​​ջանքերը, նշված է երկու պետությունների նախագահների հեռախոսազրույցի արդյունքներով Սպիտակ տան հրապարակած գրավոր հայտարարության մեջ։

Մասնավորապես՝ նշվում է, որ նախագահները քննարկել են ՛՛ընդհանուր մտահոգությունը՝ կապված Ուկրաինա Ռուսաստանի անհիմն եւ չարդարացված ներխուժման հետ՛՛:

՛՛Նրանք վերահաստատել են իրենց վճռորոշ աջակցությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին, ընդգծել ռուսական ագրեսիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը եւ ողջունել համակարգված միջազգային արձագանքը ճգնաժամին։ Նախագահ Բայդենը երախտագիտություն է հայտնել հակամարտության դիվանագիտական ​​կարգավորմանն աջակցելու Թուրքիայի ջանքերի, ինչպես նաեւ տարածաշրջանի առաջնորդների հետ Թուրքիայի վերջին շփումների համար, որոնք նպաստում են խաղաղության եւ կայունության ամրապնդմանը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: