երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բաքվում հրդեհի հետևանքով 14 մարդ հոսպիտալացվել է

Բաքվում հրդեհի հետևանքով 14 մարդ հոսպիտալացվել է

Բաքվում հրդեհ է բռնկվել  Պետական ​​սահմանապահ ծառայության ակադեմիայի շենքում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ  «112» թեժ գծին տեղեկություն է ստացվել Բաքվի Գյանջայի պողոտայում գտնվող Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի վարչական շենքի տանիքում բռնկված հրդեհի մասին։

Ակադեմիայի անձնակազմի շրջանում  զոհեր և վիրավորներ չկան։ Ծխի  պատճառով 14 մարդ հոսպիտալացվել է։

Տանիքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։

  • Կիսվել: