չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բաքվի «Գյուլիստան» դղյակում Թուրքիայի նախագահի պատվին կազմակերպվել է պետական ընդունելություն

Բաքվի «Գյուլիստան» դղյակում Թուրքիայի նախագահի պատվին կազմակերպվել է պետական ընդունելություն

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո հունիսի 12-ին պետական այցով ժամանել է Բաքու։

Թուրքիայի նախագահի պատվիրակության կազմում են նորանշանակ արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարները, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, ազգային հետախուզական ծառայության պետը, նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Էրդողանին և տիկնոջը օդանավանակայում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, փոխարտգործնախարարը, Անկարայում Ադրբեջանի դեսպանը և Բաքվում Թուրքիայի դեսպանը։

Բաքվի «Գյուլիստան» դղյակում Թուրքիայի նախագահի պատվին կազմակերպվել է պետական ընդունելություն։

Լրատվամիջոցների տվյալով՝ նախատեսվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հանդես կգան Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ հայտարարություններով:

  • Կիսվել: