շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բալթիկ ծովի հյուսիսում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

Բալթիկ ծովի հյուսիսում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

Լատվիայի և Էստոնիայի ափերի մոտ այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի Northern Coasts 2023 ռազմածովային զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 23-ը:

Վարժանքներում ներգրավված է մոտ 3200 զինծառայող, 30 նավ ու սուզանավ և մինչև 15 ինքնաթիռ:

Զորավարժություններին մասնակցում են Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Կանադայի և Շվեդիայի ռազմածովային ուժերը:

Գերմանիայի ռազմածովային ուժերի գլխավոր փոխծովակալ Յան Քրիստիան Կաակը տեղեկացրել է, որ զորավարժությունների շրջանակում կմշակվեն համատեղ գործողություններ՝ տարածաշրջանում հնարավոր ռուսական հարձակումը հետ մղելու համար:

  • Կիսվել: