չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Բացարձակապես կարիք չկա վազել խանութ և մեծ ծավալներով զուգարանի թուղթ, հնդկաձավար, շաքարավազ գնել. Պեսկով

Բացարձակապես կարիք չկա վազել խանութ և մեծ ծավալներով զուգարանի թուղթ, հնդկաձավար, շաքարավազ գնել. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ քաղաքացիներին հարկավոր չէ վազել խանութներ և գնել անձնական հիգիենայի ապրանքներ և սնունդ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հասկանալի է, որ ինչ-որ մեկը չի կարող զսպել իր հույզերը, բայց եթե դուք գիտեք փաստացի տեղեկատվությունը, ապա հասկանում եք, որ բացարձակապես կարիք չկա վազել խանութ և մեծ ծավալներով գնել զուգարանի թուղթ, հնդկաձավար, շաքարավազ և այլն», - ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: