շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
«Ազովի զինյալների» զինված կազմավորումները պայթեցրել են բնակելի շենք Մարիուպոլում. Դոնեցկի ղեկավար

«Ազովի զինյալների» զինված կազմավորումները պայթեցրել են բնակելի շենք Մարիուպոլում. Դոնեցկի ղեկավար

«Ազովի զինյալների» զինված կազմավորումները պայթեցրել են բնակելի շենք Մարիուպոլում։ Այս մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ 

«Այժմ նկուղի փլատակների տակ կարող է լինել մինչև 200 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ»,- ասել է նա։

 Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։

  • Կիսվել: