Այժմ Պուտինը ստիպված է պաշտպանել Մոսկվան վարձկանից, որին ինքն է ստեղծել․ Բլինքեն
Ռուսական ճգնաժամը ցույց տվեց Պուտինի իշխանության համակարգում իրական ճաքերը. այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Եվգենի Պրիգոժինի ապստամբության մասին
«16 ամիս առաջ Պուտինը կանգնած էր Կիևի շեմին՝ ձգտելով երկիրը ջնջել քարտեզից։ Այժմ նա ստիպված է պաշտպանել Մոսկվան վարձկանից, որին ինքն է ստեղծել», — հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա հավելել է, որ «չի կարծում, որ տեսել ենք եզրափակիչ ակտը»: