երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօր կհանդիպեն Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Այսօր կհանդիպեն Էրդողանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, տեղեկացնում է TGRT HABER-ը:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը

՛՛Դոլմաբահչեի՝ նախագահի գրասենյակում ընդունելությունը տեղի կունենա ժամը 14:00-ին՛՛,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ՝ մայիսի 19-ին, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան այս պահին պատրաստ չէ Շվեդիային դաշինք ընդունելու՝ այդ երկրի՝ ահաբեկչությանն աջակցելու պատճառով:

  • Կիսվել: