շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Այս ծրագիրը «կթաղի» պաղեստինյան պետության գաղափարը. Իսրայելի ֆինանսների նախարար

Այս ծրագիրը «կթաղի» պաղեստինյան պետության գաղափարը. Իսրայելի ֆինանսների նախարար

Իսրայելը սկսում է աշխատանքը Գազայի վերաբնակեցման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար, ծայրահեղ աջակողմյան Բեզալել Սմոտրիչը:

Նրա խոսքով՝ այս ծրագիրը, ըստ որի տարվում են աշխատանքները, «կթաղի» պաղեստինյան պետության գաղափարը։ Մասնավորապես՝ ծրագիրը կբաժանի Արևմտյան ափը, կկտրի այն Արևելյան Երուսաղեմից

«Աշխարհում, ով էլ այսօր փորձի ճանաչել Պաղեստինը, մեր պատասխանը կստանա տեղում։ Ոչ թե փաստաթղթերով, ոչ էլ որոշումներով կամ հայտարարություններով, այլ փաստերով՝ տների, թաղամասերի տեսքով»,-ասել է Սմոտրիչը:

Եվրամիությունը, սակայն, այսօր հայտարարել է, թե Արևմտյան ափին հավելյալ 3400 տուն կառուցելու այս նախագիծը մերժելի է և անօրինական՝ միջազգային իրավունքի տեսանկյունից։

  • Կիսվել: