չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Այս գիշեր ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Այս գիշեր ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 102 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Այս գիշեր Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները որսացել և ոչնչացրել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչության տվյալնով՝ 46 ԱԹՍ խոցվել է Բրյանսկի, 20-ը՝ Բելգորոդի շրջանում։ 9-ական ԱԹՍ վնասազերծվել է Վորոնեժի մարզում և Ղրիմում, 4-ական ԱԹՍ՝ Կալուգայի մարզում և Թաթարստանում։ Երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Մոսկվայի մարզում, երկուսը՝ Լենինգրադի, Օրյոլի և Կուրսկի մարզերում, ևս մեկը՝ Սմոլենսկի մարզում։

  • Կիսվել: