երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ավտոբուսի խոշոր վթար Խաբարովսկի երկրամասում

Ավտոբուսի խոշոր վթար Խաբարովսկի երկրամասում

Ուրբաթ Խաբարովսկ - Ամուրի Կոմսոմոլսկ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել հերթափոխով աշխատողների տեղափոխող ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 22-ը։

Ըստ մարզի դատախազության՝ վարորդը կորցրել է կառավարումը շրջադարձի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավտոբուսում եղել են «Ամուր միներալս» ՍՊԸ-ի աշխատակիցները, որը շահագործում է Մալմիժսկոյե պղնձի հանքավայրը։

Վիրավորներից շատերն ունեն բարդ վնասվածքներ՝ վերջույթների կոտրվածքներ, ուղեղի ցնցում, կապտուկներ։ Կան տուժածներ՝ մեծ քանակությամբ արյան կորստով, 3 հոգու վիճակը ծանր է, ևս 3-ինը՝ միջին ծանրության։

Խաբարովսկի երկրամասի իշխանությունները հայտարարել են, որ 1 մլն ռուբլի կվճարեն ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, տուժածները կստանան 500-հազարական ռուբլի:

Զոհվածների և վիրավորների ընտանիքներին օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել նաև «Ամուր միներալս»-ը։

  • Կիսվել: