ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավստրիայում գնացքի վագոնն ընկել է գետը. կա 17 վիրավոր

Ավստրիայում գնացքի վագոնն ընկել է գետը. կա 17 վիրավոր

Ավստրիայի հարավ-արևմուտքում՝ Ալպերում, տեղի է ունեցել երկաթուղային վթար, ինչի հետևանքով վիրավորվել է 17 մարդ, տեղեկացնում է euronews-ը:

Նշվում է, որ էլեկտրական գնացքը, անցնելով Մուր գետի հովտում երկաթուղային նեղ ճանապարհով, բախվել է երթուղու վրա ընկած ծառի արմատին և դուրս եկել գծերից. վագոններից մեկն ընկել է գետը:

Ինչես հաղորդվում է՝ գնացքում 56 մարդ է եղել, այդ թվում՝ դպրոցականներ: 17 վիրավորից 9-ը հոսպիտալացվել է, 3-ի վիճակը ծանր է:

  • Կիսվել: