շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Մեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք է բախվել. վիրավորների թիվը կարող է հասնել 100-ի

Մեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք է բախվել. վիրավորների թիվը կարող է հասնել 100-ի

Մեծ Բրիտանիայի Բեդֆորդի շրջանում հունիսի 19-ի երեկոյան բախվել են East Midlands Railway ընկերության երկու ուղևորատար գնացքներ, տեղեկացնում է The Telegraph-ը:

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ առաջին շարժակազմը ստիպված է եղել կանգ առնել անվտանգության համակարգի խափանման պատճառով, ինչից հետո նրան հետևող գնացքը հետևից հարվածել է դրան։ Հարվածի հետևանքով վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից։

Աղբյուրը հայտնում է նաև, որ ուղևորների մի մասը ծանր վնասվածքներ է ստացել։

Ըստ ականատեսների՝ տուժածներից ոմանք ընկած են եղել վագոնների հատակին՝ արյան տեսանելի հետքերով։ Վիրավորների հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։ Ըստ The Times-ի՝ վիրավորների թիվը կարող է հասնել 50-ից 100-ի:

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: