Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու, գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի կնոջ՝ Գայանե Ավետիսյանի «Սոճենի» ՍՊԸ շինարարական ընկերությունը վերջին 2 տարիներին մի քանի խոշոր տենդեր է շահել։
Մասնավորապես՝ Տաշիրի համայնքապետարանի հետ 2024թ. նոյեմբերին կնքած 190 մլն 200 հազար դրամի պայմանագրով վերանորոգել է բազմաբնակարան շենքերի տանիքները, էներգաարդյունավետության եւ ջերմաարդյունավետության բարձրացման աշխատանքներ է կատարել:
2025թ. նոյեմբերին պայմանագիր է կնքել Գյուլագարակի համայնքապետարանի հետ՝ սպորտդպրոցի կառուցման աշխատանքների համար, պայմանագրի արժեքը 180 մլն 678 հազար 196 դրամ։



