չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարները կայցելեն Հարավային Կովկասի երկրներ

Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարները կայցելեն Հարավային Կովկասի երկրներ

Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան կայցելեն Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Աուրեսկուն։

Իր հրապարակման մեջ ռումինացի նախարարն ընդգծել է Եվրամիության կողմից «Արեւելյան գործընկերների» աջակցության անհրաժեշտությունը՝ անվտանգության ոլորտում կայունության եւ գործընկերության բարձրացման նպատակով:

«ԵՄ-ի աջակցությունը» Արեւելյան գործընկերներին «նույնպես արտահայտվում է ԵՄ-ի ավելի ակտիվ մասնակցությամբ, այդ թվում ձգձգված հակամարտությունների հարցում՝ ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելի հանձնարարականին համապատասխան: ԱԳ նախարարներ Շալենբերգի եւ Լանդսբերգիսի հետ հունիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում կայցելենք Հարավային Կովկասի երկրներ (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)», - գրել է Աուրեսկուն։

  • Կիսվել: