հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան ու Ադրբեջանը նոր տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան ու Ադրբեջանը նոր տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Թուրքմենստանը, Ռումինիան և Ադրբեջանը, ըստ Վրաստանի կառավարության դեկտեմբերի 8-ի որոշման, նախատեսում են ստեղծել նոր տրանսպորտային երթուղի: Միևնույն փաստաթղթով՝ տրանսպորտային միջանցքը կկոչվի «Սև ծով-Կասպից ծով», տեղեկացնում է BMG-ն:

Ինչպես ասված է կառավարության որոշման մեջ՝ «Միջազգային պայմանագրերի մասին Վրաստանի օրենքի» 11(1) հոդվածով՝ ստորագրվել է «Ռումինիայի կառավարության, Վրաստանի կառավարության, Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև «Սև ծով-Կասպից ծով» միջազգային տրանսպորտային երթուղու ստեղծման և շահագործման մասին» համաձայնագիրը:

  • Կիսվել: