կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ավստրալիայում Թուրքիայի դեսպանությունը ցանկանում է լռեցնել հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ճանաչմանը նպաստող անձանց

Ավստրալիայում Թուրքիայի դեսպանությունը ցանկանում է լռեցնել հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ճանաչմանը նպաստող անձանց

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում Թուրքիայի դեսպանությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների ճանաչմանը միտված միջնորդության դեմ արշավ է սկսել՝ թիրախավորելով Հարավային Ավստրալիայի խորհրդարանի անդամ Թոմ Կուտսանտոնիսին, տեղեկացնում է Greek City Times-ը:

Նշվում է, որ Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, որ հույների ցեղասպանությունը ՛՛պատմական փաստերի լուրջ խեղաթյուրում է՛՛:

Չնայած Թուրքիայի ջանքերին՝ Greek City Times-ը հիշեցնում է, որ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի 2007-ի բանաձևում ասվում է, որ 1914-1923 թվականներին Օսմանյան կայսրության՝ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված արշավը սահմանվել է որպես ցեղասպանություն:

  • Կիսվել: