հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավստրալիայի հրդեհների ծուխը հասել է Չիլի (տեսանյութ)

Ավստրալիայի հրդեհների ծուխը հասել է Չիլի (տեսանյութ)

Ավստրալիայի չդադարող անտառային հրդեհների ծուխը հասել է Հարավային Ամերիկայի ափերին և ծածկել է Հարավային և Կենտրոնական Չիլիի մեծ մասի երկինքը: Այս մասին տեղեկացնում է MeteoChile ծառայության թվիթերյան էջը:

«Տեսանյութում կարելի է տեսնել Ավստրալիայի հրդեհներից եկող ծուխը:   Այն հասել է մինչև Չիլի և Արգենտինա»-տեղեկացնում է չիլիական ծառայությունը:

Հիշեցնենք, որ անտառային հրդեհներն Ավստրալիայի մի շարք նահանգներում սկսվեն են 2019-ի դեկտեմբերին։ Հրդեհների հետևանքով մահացել է նախնական տվյաներով 25 մարդ, ոչնչացել են կես միլիարդ կենդանիներ, այրվել են հազարավոր տներ։ Հրդեհաշիջմնա աշխատանքներին ներգրավվել են 3000 զինվորականներ։

  • Կիսվել: