երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ավելի շատ երկրներ են սկսել աջակցել արագացված ընթացակարգով Ուկրաինայի ԵՄ ինտեգրմանը․ Շմիգալ

Ավելի շատ երկրներ են սկսել աջակցել արագացված ընթացակարգով Ուկրաինայի ԵՄ ինտեգրմանը․ Շմիգալ

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի հետ քննարկել է Եվրամիությանը երկրի անդամակցության ընթացակարգը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

 

Շմիգալը հայտարարել է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված ինտեգրմանն աճող աջակցության մասին։

«Ավելի շատ երկրներ են սկսել աջակցել արագացված ընթացակարգով Ուկրաինայի ԵՄ ինտեգրմանը։ Հետագա քայլերը մենք համաձայնեցրել ենք Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի հետ»,-ասել է նա։

Մարտի 7-ին ԵՄ խորհուրդը սկսել է Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության դիմումների քննարկումը։

 

  • Կիսվել: